Home » ՄԱՄՈՒԼ » Ինչու չանդամակցել, եթե կան լավ պայմաններ

Ինչու չանդամակցել, եթե կան լավ պայմաններ

arm138302275291«Եթե մենք լուրջ ուսում­նասիրենք պայմանագրաիրավային համակար­գը, որը գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերների, նաև ՀԱՊԿ-ի հետ, կտեսնենք, որ այդ երաշխիքները կան, և դրանք հետզհետե զարգանում են»,- «168 ժամ» պարբերականի  թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախա­րար Սեյրան Օհանյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հիմնավոր չե՞ն այն կար­ծիքները, որ Մաքսային միությանն անդա­մակցելով՝ Հայաստանի համար անվտան­գության երաշխիքներ այդպես էլ չեն տրվում, և, որ նման հայտարարություններն իշխանությունների կողմից ընդամենն ար­դարացում է:

 «Նոր երաշխիքներ կան, որով­հետև մենք այս տարի ռազմատեխնիկա­կան համագործակցության զարգացման համաձայնագիր, պլան մշակեցինք ՌԴ-ի հետ, որը հնարավորություն Է տալիս ոչ թե պահպանել, այլ’ զարգացնել համագոր­ծակցությունը, և դրանով իսկ հնարավորու­թյուն կա, որ ոչ միայն Պաշտպանության նախարարությունները, այլև՝ մեր կազմա­կերպություններն արդեն երկկողմ շրջա­նակներում կապ ունեն ու կզարգացնեն իրենց համագործակցությունը: Հե­տաքրքրությունները երկուստեք են, և յուրաքանչյուր երկիր ունի իր ծրագրերը, նպատակները»: Իսկ հարցին, թե Մաքսա­յին միությանը չանդամակցելու դեպքում անվտանգության երաշխիքներ չէի՞ն տրվի Ռուսաստանի կողմից, նախարարն այսպես է պատասխանել.

 «Դե, հիմա չանդամակցե­լով. .. բայց ինչո՞ւ չանդամակցել, եթե մենք ունեինք այնտեղ պայմաններ, որոնք կն­պաստեն մեր տնտեսության զարգացմա­նը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 Ժամ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 27 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy