Home » Real Politik » Ինչու է Ռուսաստանը պատժում Հայաստանին. բացահայտում

Ինչու է Ռուսաստանը պատժում Հայաստանին. բացահայտում

russia-armenia-flagsՕրերս Ռուսաստանն արգելեց Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, գյուղատնտեսական վերահսկողական ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից: Այդ կառույցի ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովն ասել է, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Նրա խոսքով, մեծ ռիսկեր կան, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է Ռուսաստան անցնել։

Իսկ ինչ է  իրենից ներկայացնում դաբաղ հիվանդությունը: Դաբաղ, տավարի, խոզերի, այծերի, ոչխարների, ուղտերի, եղջերուների և այլ երկսմբակավոր կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն։ Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային և երբեմն էլ կբծի մաշկի վրա յուրահատուկ բշտերի (աֆթաներ) առաջացմամբ։ Դաբաղի նկատմամբ զգայունակ են նաև մարդիկ։ Հիվանդության հարուցիչը քամվող վիրուսն է։ Ինֆեկցիայի հիմնական աղբյուրը հիվանդ և վիրուսակիր կենդանիներն են, որոնք վարակվում են հիվանդների հետ անմիջական շփման, կերի, ջրի միջոցով։

Հիվանդության նկարագրից հասկանալի է դառնում, որ այն տարածվում է անմիջական շփման միջոցով:  Իսկ հիմա անասնապահության համար ոչ արոտային սեզոն է և կենդանիները անխտիր պահվում են գոմերում: Սա նշանակում է, որ, եթե անգամ լինի դաբաղով հիվանդ կենդանի, ապա այն չի կարող համաճարակի պատճառ դառնալ:

Իսկապես անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Իրավիճակն անհասկանալի է նաև այն տեսանկյունից, որ Հայաստանում դաբաղ հիվանդության  առակայության մասին առաջինը տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունը:

Politik.am-ը իր փոքրիկ հետաքննությունում պարզեց, որ ՌԴ կողմից կիրառված արգելքները այլ բանի հետ են կապված: Պարզվում է Հայաստանի միջոցով ՌԴ են արտահանվում, այդ երկրի կողմից պատժամիջոցների տակ գտնվող երկրների մսամթերք և կաթնամթերք: Հայաստանում արտասահմանյան ապրանքների վերափաթեթավորման հսկա մեխանիմզ է արդնե գործում և այս բիզնեսից ոչ անհայտ անձիք են եկամուտներ ստանում:

Դիտվել է 1,208 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy