Ինչու է Ներսիկ Նազարյանի որդին հեռացել Հայաստանից

1237093_504853096268229_2023785365_nPolitik.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը հեռացել է Հայաստանից: Նա հիմա բիզնես գործունեություն է ծավալում Մոսկվայում: Արմեն Նազարյանը բավական ակտիվ բիզնես գործունեություն էր ծավալում Հայաստանում այն ժամանակ, երբ հայրը` Ներսիկ Նազարյանը Երևանի ոստիկանապետն էր: Արմեն Նազարյանը Մոսկվայում իր մտերմիների շրջանակում բողոքել է, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը եկամտաբեր չէ: Ստացվում է, որ երբ իր հայրը Երևանի ոստիկանապետն էր, բիզնեսով զբաղվելը եկամտաբեր էր, իսկ հիմա` ոչ: Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը մի շարք բիզնեսներ էր հիմնել Հայաստանում, որոնցից ամենահայտնին «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցն է: Փաստորեն, Արմեն Նազարյանի բիզնեսների հաջողությունը ուղիղ կապ է ունեցել հոր պաշտոնի հետ: Արմեն Նազարյանը նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սանիկն է, և սա նշանակում է, որ երկրում փոխվել է իրավիճակը, որը ստիպում է անգամ Ռուբեն Հայրապետյանի կլանի ներկայացուցիչներին «նեղվել» բիզնես գործունեություն իրականացնելիս: Հետաքրքիր է նաև մեկ փաստ, որ նախկին ոստիկանի որդին Մոսկվայում հիմնականում շփվում է կրիմինալ շրջանակների հետ:

Դիտվել է 428 անգամ
 


Այս թեմայով