Ինչու է ՀԱԿ ՀԽ անդամը դուրս եկել այդ կառույցից և գնացել Ծառուկյանի խորհրդաժողովին

car«Ժամանակ»-ը գրել է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովի կադրերը դիտելու ժամանակ միջոցառման մասնակիցների թվում նկատեցինք ՀԱԿ հանրապետական խորհրդի անդամ Անահիտ Եղոյանին: Տիկին Եղոյանը հանրապետական խորհրդի անդամ էր ընտրվել ՀԱԿ հիմնադիր համագումարի ժամանակ: Նրա ներկայությունը այդ միջոցառմանը զարմանալի էր այնքանով, որ ՀԱԿ-ը որոշել էր բոյկոտել ԲՀԿ ղեկավարի կազմակերպած խորհրդաժողովը, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ինքը չի կարևորում այդ համաժողովը. իրենց համար կարևորը եռյակի ֆորմատն է: Այդ դեպքում ինչու է տիկին Եղոյանը որոշել չհարգել սեփական կուսակցության որոշումը և մասնակցել ԲՀԿ ղեկավարի կազմակերպած միջոցառմանը»:

Թերթի հետ զրույցում տիկին Եղոյանը հաստատել է, որ ինքը մասնակցել է Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովին, սակայն ոչ թե որպես ՀԱԿ քաղխորհրդի անդամ, այլ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ: Հարցին՝ ինչպե՞ս կարող է նա միաժամանակ լինել և ՀԱԿ քաղխորհրդի անդամ, և «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ, տիկին Եղոյանը պատասխանել է. «Ես այլևս ՀԱԿ քաղխորհրդի անդամ չեմ, ես «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահն եմ»:

Դիտվել է 21 անգամ
 


Այս թեմայով