Ինչու է ակտիվացել Արթուր Բաղդասարյանը

Ինչու է ակտիվացել Արթուր ԲաղդասարյանըՎերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների պասիվացման ֆոնին Արթուր Բաղդասարյանի այս ակտիվացումը պատահական չէ:

 

«Հրապարակը» գրում է. «Վերջին շրջանում Սերժ Սարգսյանին կարեւոր այցերի ժամանակ ուղեկցող, ՌԴ գործընկերոջ՝ Պատրուշեւի հետ Կորեայում հանգստացած-«երիտասարդացած» Արթուր Բաղդասարյանը, նախորդ օրը պատասխանելով լրագրողների, այդ թվում եւ Քոչարյանին առնչվող հարցերին, բաց տեքստով ասել էր` Քոչարյանի վերադարձը չի բացառվում:

Հիշեցնենք, որ Քոչարյանի օրոք Ա. Բաղդասարյանը պաշտոնանկ արվեց: Այս հայտարարությունը մի բան է նշանակում` իշխանությունները պատրաստ են նաեւ այդ «պայքարին»: Ապա ասել էր նաեւ, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իշխանությանը լոյալ կուսակցություններ են, միջին օղակի  բավական չինովնիկներ ունեն, այսինքն` դժվար է նրանց ընդդիմության մեջ «տեսնելը»: Սակայն ԱԽ քարտուղարը կարծում է, որ կուտակային կենսաթոշակի հարցով պետք են իրավական վերանայումներ, իսկ ՌԴ-ի հաշվով ինքը նամակ է գրել իր գործընկերոջը` Ն. Պատրուշեւին, որպեսզի վերջինս հստակեցնի` վիզային մեղմ ռեժիմ կիրառվելո՞ւ է Եվրասիական երկրների համար, ինչի ցանկությունը Ռուսաստանում կա:

Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների պասիվացման ֆոնին Արթուր Բաղդասարյանի այս ակտիվացումը, ըստ որոշ լավատեղյակների, պատահական չէ` այն ունի հեռահար նպատակներ, ինչպիսին  առայժմ չի ասվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 


Այս թեմայով