Home » ՄԱՄՈՒԼ » Ինչու է Ազիզ Բաքոյանը փախել իր զորամասից

Ինչու է Ազիզ Բաքոյանը փախել իր զորամասից

10.07.12-3928զինվոր«Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր։ Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել։ Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել և անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ։ Պաշտոնապես նշվում է, որ երիտասարդը տանեցիներին է կարոտել, դրա համար Էլ ինքնակամ լքել է զորամասը և գնացել տուն։ Սակայն իրականում այս ամենի թիկունքում խորքային խնդիրներ կան թաքնված։

«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը, պատմել է, որ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել, նրա թևը պարբերաբար դուրս է ընկնում։ Այս խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ Է եղել զինվորին վիրահատել։ Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել Է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն։ Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, և հերթական անգամ թևը դուրս ընկնելուց հետո նա, այլևս ցավերին չդիմանալով, ուղղակի վեր Է կացել և գնացել է տուն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Դիտվել է 318 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy