Ինչու է Ադրբեջանը 200 հազար դոլար արժեցող հրթիռ կիրառում

Վերջին երկու օրերի ընթացքում Արցախի հետ սահմանին Ադրբեջաը կրկին փորձում է  լարվածություն մտցնել: Ըստ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության Ադրբեջանի ԶՈՒ-ն հոկտեմբերի 22-ին և 23-ին  հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է երկու Spike տեսակի հրթիռ:

Նման զինատեսակ Ադրբեջանը առաջին անգամ չէ օգտագործում: Եկեք հասկանանք, թե ինչ է Spike և որտեղից է ձեռք բերել ադրբեջանական կողմը:

Spike իսրաելական Rafael Advanced Defense Systems ընկերությունն է: Հրթիռի մոդիֆիկացման և արտադրելու իրավունք ունի իսրաելական Rafael ընկերությունը, որը Իսրայելի խոշոր զենք արտահանող ընկերություններից մեկն է: Spike-ի մեկ կայանը արժե ավելի քան 200 հազար դոլար:

 


Այս թեմայով