Ինչու էր Հայկ Հայրապետյանը նետվել կառավարության շենքից

231616851383801319«Օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը 80 տոկոսով արդեն ճշտվել է։Այս մասին«Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Միշա Հայրապետյանը. «Հոկտեմբերի 30-ին ինձ կանչել էին ոստիկանություն, ու քննիչն ասաց, որ հանգամանքներ կան, դա էլ պարզենք ու ձեզ տեղյակ կպահենք։

Փորձեցի հետաքրքրվել, թե ինչ են պարզել, քննիչը չցանկացավ ասել։ Մենակ իմացա, որ մինչև դեկտեմբերի կեսը հստակ պատասխան կտան»։ «Ժողովուրդ»–ի հարցին, թե հնարավոր է, որ գործը կարճվի հանցակազմի բացակայության հիմքով Միշա Հայրապետյանը պատասխանեց. «Սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի քննության արդյունքը, նոր խոսենք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով