Ինչու են 1in.am-ին դատի տվել

arpivoskanyan1Հեղինակային իրավունքի ոտնահարման փաստով գրող Արփի Ոսկանյանը (լուսանկարում) ընդդեմ 1in.am-ի գործով դատական վիճաբանությունների փուլն անցկացվել է այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Լրատվամիջոցները, սակայն, չեն կարողացել վիճաբանությունները տեսագրել, քանի որ 1in.am-ի ներկայացուցիչ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանն առարկել է, ընդ որում՝ չի հիմնավորել իր առարկությունը ոչ դատարանում, ոչ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ «AM» ընկերությունը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին։

Արփի Ոսկանյանը դատարանում կրկնել է իր հայցադիմումի պահանջը. Ոսկանյանի «Քաղաքական հանելուկներ» շարքի 2012 թվականի դեկտեմբերի 6-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում լույս տեսած բանաստեղծությունը 1in.am կայքն առանց հեղինակի հետ համաձայնեցնելու արտատպել էր՝ փոխելով ստեղծագործության տեքստը՝ վերնագիրը ներառյալ, այն հրապարակել է կոնկրետ անձի՝ այն ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարով և լրացուցիչ մեկնաբանությամբ, ինչպես նաև հայտարարվել էր բանաստեղծության համար առաջարկվող երգի մրցույթ:

Մանրամասնները epress.am  լրատվականում

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով