Ինչ ստուգումներ են իրականացվում Ծառուկյանի ընկերություններում

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում մեծ թափով եւ ծավալով հարկային ստուգումներ են իրականացվում: Այս մասին politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնում հարկային ստուգումներ են սկսվել.«Տեղեկատվությունն այն մասին, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններում իրականացվում են հարկային ստուգումներ, համապատասխանում է իրականությանը: Մի շարք ձեռնարկություններում, որտեղ Գագիկ Ծառուկյանն ունի բաժնեմաս, արդեն մի քանի օր շարունակ իրականացվում են հարկային ստուգումներ: Տեխնիկական մանրամասներին չեմ կարող անդրադառնալ, թե քանի ձեռնարկությունում է, բայց դրանք մեկ, երկու կամ երեքը չեն, շատ ավելին են»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Հիմնադրամի տնօրենը նաև նկատեց, որ ստուգումները չունեն քաղաքական ենթատեքստ և մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ այս ստուգումները ունեն քաղաքական դրդապատճառ իրական չեն.«Ստուգումներ  իրականացնելուց տասնհինգ օր առաջ ընկերություններին տեղեկացրել են այդ մասին և նոր միայն իրականացրել դրանք»,-ԱԺ պատգամավոր, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը՝ հաստատելով, որ ստուգումները չունեն քաղաքական ենթատեքստ:

 


Այս թեմայով