Ինչու են լարված նախագահի փեսայի հարաբերությունները հարազատ եղբոր հետ

Mishik«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը իր կարճատեւ քաղաքական կարիերայի ընթացքում հասցրել է լինել ՕԵԿ, ՄԻԱԿ, այժմ էլ ՀՀԿ անդամ: Ուստի ԱԺ-ում նրա երեկվա ելույթը, որի ընթացքում նա ծաղրեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, շատերի մոտ տարակուսանք առաջացրեց: Ինչու է իշխանությունների երբեմնի սիրելի Անդրեասյանն արժանացել երիտհանրապետականի «նզովքին»: Ընդ որում, Կ. Անդրեասյանն էլ հայտարարեց. «Ես տրորել եմ մեկի ոտքը ու ես գիտեմ այդ ոտքը, որը պատվեր է իջեցրել»: Ըստ օմբուդսմենի՝ քաղաքական պատվեր է եղել: Ի՞նչ է, ի վերջո, կատարվում: Այս հարցի պատասխանն առավել խորը արմատներ ունի: «

Թերթի տեղեկություններով՝ պատճառը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի եւ նրա հարազատ եղբոր՝ AM իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանի լարված հարաբերություններն են: Բանն այն է, որ օմբուդսմենը Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է: Ու քանի որ Ֆարմանյանն էլ Սերժ Սարգսյանի փեսայի «կոճակն» է ԱԺ-ում, ուստի նրան ու էլի մի քանի հոգու հրահանգված էր «ոչնչացնել» ՄԻՊ-ին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 971 անգամ
 


Այս թեմայով