Ինչու են բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր կանչվել նախագահական

 1455267649-1691ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլի տեղեկությունները, թե նախագահի նստավայրում այսօր տեղի է ունենալու ՀՀԿ–ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։  Ըստ նրա՝ նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ–ի հետ համագործակցության, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին։
— Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

— Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում:

— Այդ դեպքում ինչո՞ւ են երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:

— Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:

Աղբյուրը` Tert.am

 


Այս թեմայով