Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչու Գագիկ Ծառուկյանը այսօր չի գնացել նախագահական

Ինչու Գագիկ Ծառուկյանը այսօր չի գնացել նախագահական

gagik-tsarukyan_4Ինչու Գագիկ Ծառուկյանը չի գնացել նախագահական Սերժ Սարգսյանի կողմից 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված Գագիկ Ծառուկյանը չի կարողացել այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկա լինել ՀՀ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողությանը, քանի որ Օլիմպիական կոմիտեի 25–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանդիպում է ունեցել Հայաստան ժամանած մի քանի միջազգային պատվիրակների հետ։ Այս մասին Politik.am-ին հայտնեց ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր, գործածար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Սեպտեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Օլիմպիական կոմիտեի 25 ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվելու, որին մասնակցելու համար բազմաթիվ պատվիրակություններ արդեն ժամանել են Հայաստան։ Այսօր՝ օրվա առաջին կեսին, Գագիկ Ծառուկայանը հանդիպել է մի քանի պատվիրակների հետ։ Այդ պատճառով չի կարողացել մասնակցել այսօրվա պարգեւատրման արարողությանը» ,-ասաց մամուլի խոսնակը։

Դիտվել է 163 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy