Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ինչու՞ և ե՞րբ է գեներալ Վիտալի Բալասանյանը հանդիպել ադրբեջանցի հրամանատարի հետ

Ինչու՞ և ե՞րբ է գեներալ Վիտալի Բալասանյանը հանդիպել ադրբեջանցի հրամանատարի հետ

23733_465050586875974_1460151675_nՎերջերս ադրբեջանցի մի լրագրող ինձ էր ուղարկել մի լուսանկարը, որի մեջ ես և ադրբեջանական “ժողովրդական ճակատի” Աղդամի հրամանատար Ալլահվերդի Բաղիրովը բանակցություններ ենք վարում։ Լրագրողը խնդրել էր մեկնաբանել, թե՞ երբ էր արվել լուսանկարը, ինչի՞ մասին էինք մենք զրուցում, խնդրել էր մանրամասնություններ հաղորդել Բաղիրովի հետ իմ հարաբերություններից։

Որպես Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար պատերազմի տարիներին ես բազմիցս հանդիպել եմ Աղդամի ադրբեջանական ռազմական խմբավորումների հրամանատարների հետ։ Դրա արդյունքը հազարավոր փրկված մարդկային կյանքերն են երկու կողմից էլ։ Աղդամում մեր դեմ ադրբեջանական երկու խմբավորում էր կռվում՝ ժողճակատի զորքերը Ալլահվերդի Բաղիրովի հրամանատարությամբ, ով վերցրել էր Գոջա Գարթալ (ծեր արծիվ) մականունը և Մութալիբովի կողմնակիցների զորքերը՝ Ալայակուբի գլխավորությամբ, որն իրեն Գաթըր Մամեդ էր կոչում։

Առաջին անգամ Աղդամի ռազմական հրամանատարության հետ կապվելու անհրաժեշտություն առաջացավ Խոջալուի ազտագրումից հետո, երբ քաղաքի ադրբեջանական բնակչությունը հայտնվեց մեզ մոտ՝ ներկալված անձանց (interned, интернированный) կարգավիճակում։ Ես կապվեցի ադրբեջանցիների հետ և հրավիրեցի ժողճակատի ներկայացուցիչներին հանդիպման՝ քննարկվելու քաղաքացիական անձանց նրանց փոխանցելու հարցը։ Մենք որոշել էինք հանձնել բոլոր ներկալված անձնանց՝ առանց որևէ նախապայմանի և փոխանակման։

Լուսանկարում մեր առաջին հանդիպման պատկերներն են։ Առաջին հանդիպումը Ալլահվերդի Բաղիրովի հետ կայացավ 1992թ. փետրվարի 28։ Եղանակը շատ վատ էր, ես պահանջեցի ավտոբուսներ տալ՝ ադրբեջանական քաղաքացիական բնակչությանն Աղդամ տեղափոխելու համար։ Նույն օրն էլ, երեկոյան ժամը տասին, Խոջալուի ադրբեջանցիների առաջին խմբաքանակը, հիմնականում կանայք և երեխաներ, ուղարկվեցին Աղդամ։

Ալլահվերդու եղբորը՝ Մալեք Բաղիրովին ես անձամբ ճանաչում էի։ Նա Աղդամի «Ղարաբաղ» ռեստորանի վարիչն էր, մինչ պատերազմը ես աշխատում էի հասարակական սննդի ոլորտում և մտերմական հարաբերություններ ունեի Մալեքի հետ։ Ալլահվերդին ինձ պատմել է, թե ինչպես է հայտնվել հրամանատարի կարգավիճակում։ Ութսունականների վերջերին Մալեքը դառնում է ժողճակատի Աղդամի ղեկավարը, ապա 1990թ. Բաքվի Պրիմորսկի պարկում տեղի ունեցած հանրահավաքից հետո սպանվում է անհայտ երիտասարդի կողմից։ Նրան փոխարինում է եղբայրը՝ Ալլահվերդին, ով հայտնի ֆուտբոլիստ էր և խաղում էր Բաքվի ակումբներում։ Մի անգամ նույնիսկ Ալլահվերդին ինձ ծանոթացրել էր Մալեքի որդու հետ։

Ես նաև գրեցի լրագրողին, որ եթե դեռ կան Ալլահվերդու մարտական ընկերներից, կապվեն ինձ հետ։

Գրում է գեներալ Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 2,060 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy