Ինչու՞ մերժվեց Գյումրուն պետական աջակցություն տրամադրելու նախագիծը

293BF5C7-9A32-4990-9280-ABC395606D18_cx0_cy5_cw0_w987_r1_s_r1Այսօր կառավարության նիստում ՝ կառավարության  քննարկամանը ներկայացվեց ԱԺ պատգամավորներ՝ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զորհաբյանի, Լյովա Խաչատրյանի,Վահե Էնֆյաջյանի  օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՝ «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին օրենքի նախագիծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին հավանություն տալու մասին արձանագրային որոշման մասին» նախագիծը: Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է իրականացնել Գյումրի քաղաքում գրանցված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների պետական աջակցություն. հիմնական ուղղություններն են ՝ փոքր միջին ձեռնարկատիրության զարգացումը, ինովացիոն գործունեություն, արտահանում, բնակարանային  շինարարություն: «Օրենքի  կիրարկման արդյունքում կառաջանա արտոնություների տրամադրող ոլորտների  տարաբնույթ  մեկնաբանություններ, քանի որ  աջակցության նշված բոլոր ուղղություններով մենք  ունենք առանձին  օրենքներ, որտեղ  սահմանված են պետական քաղաքականության սկզբունքները   և սահմանումներ կան այդ  աջակցություններ տրվող ուղղությունների, կնվազի քանի որ հիմնական ուղությունները ֆինանսական  աջակցության տրամադրումն է և բյուջետային աջակցության ձևի վրա է շեշտադրում կատարված, կարծում եմ կնվազի նպատակի իրագործման գործիքակազմի և մեխանիզմների ընտրության  կառավարության գործողությունների ճկունությունը, սուբսիդավարվող տնտեսվարող սուբյեկտների մոտ կառաջանա լրացուցիչ հարկային պարտավորություններ ՝ մասանվորապես շահութահարկի և շրջանառության հարկի մասին, և կցուցաբերվի տարբերակված մոտեցում  նշված արտոնությունից օգտվող սուբյեկտների և նույն ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն այլ տնտեսվարողների միջև: Հաշվի առնելով նշվածը և այն որ տնտեսական զարգացման տարաբնույթ ծրագրերում Գյումրին հանդիսանում է կարևորագույն քաղաք, որտեղ իրականացվում են աջակցության ծրագրեր, առաջարկում ենք և հաշվի առնելով տվյալ հակասությունը, հավանություն տալ կառավարության եզրակացությանը , համարելով տվյալ օրենսդրական նախաձեռնությունը ոչ նպատակահարմար»,- ելույթը եզրափակեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը :
Հարցեր և  դեմ քվեարկողմեր չեղան եզրակացությունը  և այն ընդունվեց, իսկ վարչապետ Կարեն Կաապետյանը մի փոքր լրացում արեց ասելով, որ կառավարության  նոր ծրագրում անպայման նախատեսելու են ստեղծել  մի մեխանիզմ, որով անպայման աջակցելու են բիզնեսին, չխատելով մրցակցային դաշտը :

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով