Ինչու՞ մայիսի մեկին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հարցին՝ եթե պետք է կողմ քվեարկեիք Նիկոլի թեկնածությանը, էլ մայիսի 1-ին ինչո՞ւ «բլիժնի բոյ» մտաք նրա հետ, էլ չենք ասում` Ցոլակյանին «առնետ» անվանեցիք (ՀՀԿ խմբակցության վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այդպես` բառացի էլ ասել էր` «ֆրակցիայում մեկ «առնետ» կա, եւ դա Ֆելիքսն է), 2 պատգամավոր վայր դրեցին մանդատները՝ դիմեցինք ՀՀԿ մեր աղբյուրին։

«Բացի նրանից, որ մենք պարտավոր էինք արժանապատիվ նահանջել, խնդիր ունեինք նաեւ Ռուսաստանին մեր քվեարկությամբ ասելու, որ Նիկոլի հետ մենք կապ չունենք, Նիկոլին մենք չենք բերում, եւ որ Նիկոլի թիկունքում աշխատող «բաք-օֆիսը» մեզ հետ ոչ մի կապ չունի»:

Նման «կասկածներ» ունե՞ր Ռուսաստանը. կարծես այնտեղ եւս դեմ չէին Նիկոլի թեկնածությանը, նրա հետ աշխատելուն: «Ուներ, եւ մենք ապացուցեցինք, որ սա մեր խաղը չէ, եւ մեր բոլոր քայլերը բխել են երկրի, պետականության կայունության մտահոգությունից, գումարած` եթե մենք մեր ձայնն այդ օրը տայինք Նիկոլին, Նիկոլը պարտք չէր մնա Գագիկ Ծառուկյանին, այսօր ինքը պարտք է մնում Ծառուկյանին, տեսնենք ոնց կհատուցի»:

Ուզում եք ասել, որ ինչ-որ բա՞ն է սպասվում, այլապես Ռուսաստանն ինչո՞ւ էր մտահոգվում, ու Սերժ Սարգսյանն այդքան հեշտ հրաժարական էր տալիս։ «Դավադրության որեւէ տեսություն չկա. մենք քաղաքակիրթ՝ իշխանությունը փոխանցեցինք Նիկոլին, ինքը թող մտածի, թե ինչ է անում»:

Ոչ մի խոչընդո՞տ մայիսի 8-ին նրա ընտրությանը։ «Ո՛չ մի»:

 


Այս թեմայով