Ինչու՞ է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը խեղաթուրում փաստերը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Բրյուսել կատարած այցը, որին անդրադարձ էինք կատարել նաև մենք,  երկար քննարկումների առարկա  դարձավ: Հայտնի է, որ բրյուսելյան հանդիպումների ժամանակ տիկին Հակոբյանը վարչապետին չէր ուղեկցում, հետեւաբար այցն ուներ անձնական բնույթ: Լրատվամիջոցներին և հասարակությանը հետաքրքրում էր, թե ո՞ւմ հաշվին է Բրյուսել մեկնել վարչապետի տիկինն ու դուստրը՝ Մարիամը:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել էր, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եւ դստեր այցը բյուջեի, հարկատուների հաշվին չի եղել, նրանք իրենց անձնական միջոցներով են դա արել, հետեւաբար այս առումով մտահոգություններն անտեղի են:

Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունից մի քանի օր անց Աննա Հակոբյանը «Հ1»-ի եթերում այս առումով հակառակ պնդումն արեց․«Ամուսնուս հետ նույն ինքնաթիռով եմ մեկնել Բրյուսել, ինքնաթիռը այսպես, թե այնպես մեկնելու էր»,-ասաց Աննա Հակոբյանը՝ ավելացնելով, որ գիշերել է նույն սենյակում, որտեղ գիշերել է վարչապետը, իսկ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար իրենց հաշվին են սենյակ վարձել։

Ու այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է տիկին Աննա Հակոբյանը իր հաշվին գնացել, եթե մեկնել է վարչապետին սպասարկող ինքնաթիռով և գիշերել նույն սենյակում։ Իհարկե որոշները կարող են պնդել, որ դա հավելյալ ծախս չի պահանջել, բայց կարող ենք նաև վստահ ասել, որ դա նաև Աննա Հակոբյանի անձնական հաշվին չի եղել։

Անհասկանալի է, թե ինչու՞ է փաստերը խեղաթյուրում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Հարց է առաջանում նաև ծախսերի մասով։ Ի վերջո, օդանավակայանները ընդունող ինքնաթիռներից գանձում են կայանման վճար և սպասարկման վճար։

Սպասարկման վճարը գանձվում է, ըստ մարդկանց քանակի։ Իհարկե դրանք մեծ գումարներ չեն՝ միջինը 100-150 դոլար։ Հարց է առաջանում նաև թե ով է վճարել Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի համար նախատեսված սպասարկման վճարը։ Սովորաբար օդանավակայանները այդ վճարները չեն գանձում անհատներից, այլ ինքնաթիռը սպասարկող ընկերություններից, այս դեպքում ՀՀ կառավարությունից, քանի որ օդանավակայանը վարչապետին է սպասարկում։

Այս թեմայով