Ինչու՞ է Սերժ Սարգսյանը ազատվում գեներալներից

   Մի քանի օր է լուրեր են շրջանառվում այն մասին, որ  ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։  Սակայն պետք է փաստենք, որ  պաշտոնական մարմինները որևէ կերպ չեն հերքում այդ լուրը, իսկ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չհերքելով տարածված տեղեկությունները՝ Հայկազ Բաղմանյանին ազատելու մասին ,ասաց. «կլինի նախագահի հրամանագիր, կիմանաք»:

 Նշենք, որ ռեստորանատեր, բազմաթիվ բիզնեսների սեփականատեր գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը ամենակոռումպացված գեներալներից մեկն է, և որ նմանատիպ համբավ ունեցաղ գեներալ Յուրի Խաչատուրովից ՊՆ ազատվեց յուրօրինակ կերպով, ուղարկելով ՀԱՊԿ, որպես գլխավոր քարտուղար, որը ժամանակավոր պաշտոն է և հետագայում վերջինս չի կարողանա վերադառնալ ՊՆ:

Իսկ հիմա տպավորություն է ստեղծվում, որ ՊՆ գործող նախարար Վիգեն Սարգսյանը փորձում է  ռեալ պայքար մղել  ՊՆ-ում կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ:

Չնայած այս ամենին, պետք է նկատել , որ Վիգեն Սարգսյանը ինքն իր կամքով նման որոշում չէր կայացնի, և ըստ ամենայնի վերոնշված գեներալներին պաշտոնից ազատելու որոշումները կայացվել է Սերժ Սարգսյանի կողմից ու իրականացվել Վիգեն Սարգսյանի միջոցով:

 


Այս թեմայով