Ինչու՞ է ինքնասպանություն գործել Անզոր Կարապետյանը

անզորՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել Արմավիր ՔԿՀ-ում 2016 թ. հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությամբ, տուժող կողմի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու, և դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք Ա. Կարապետյանին բորոշ են այնպիսի  անհատական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին հասցնել ինքնասպանության:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզարակացությամբ հաստատվել էր այն հանգամանքը, որ Ա. Կարապետյանի մահը վրա է հասել կախման հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից:

Ա. Կարապետյանի մահից ինը ամիս անց, ստացվել է դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որով պարզվել է, որ Ա. Կարապետյանի անհատական հոգեբանական առանձնահատկություները չէին կարող այնպիսի ազդեցություն ունենալ նրա վարքի վրա, որը կհանգեցներ ինքնասպանության: Միաժամանակ փորձագետը նշել է, որ համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով հնարավոր չէ ախտորոշել Ա. Կարապետյանի հոգեվիճակը՝ ինքնասպանությանը նախորդած ժամանակահատվածում:

  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 


Այս թեմայով