Ինչու՞ էր Արգամ Աբրահամյանը մեկնել Ֆրանսիա

արգամ-աբրահամյան-ֆեյսՕրեր առաջ գտնվում էի Ֆրանսիայի Քլամար քաղաքում` Քլամար և Արտաշատ քաղաքների երդումը վերահաստատելու արարողությանը:
Մենք պարտավորվեցինք համայնքային աշխատանքի միջոցով պահպանել երկու քաղաքների շահավետ կապը բոլոր ոլորտներում:

Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է Ֆրանսիայի քաղաքներից մեկում Արտաշատի անվամբ հրապարակ ունենալը, որտեղ տեղադրված է Արտաշատից ուղարկված Արտաշատն ու հայությունը խորդրդանշող հուշակոթողի վրա պատկերված ծառը և զույգ աղավնիները, որոնք մեր երկու քաղաքների և ժողովուրդների անկեղծ բարեկամության և հարատևության խորհրդանիշն են, իսկ թագը` թագավորանիստ և հնամենի Արտաշատի խորհուրդն է իր մեջ պարունակում:

Ես վստահեցնում եմ, որ մենք` նորընտիր քաղաքապետներնս, ամրապնդելու ենք մեր եղբայրական հարաբերությունները և զարգացնելու ենք երկկողմանի համագործակցությունը: Մենք միասնաբար աշխատանք ենք տանելու և մեկտեղելու ենք մեր բոլոր ջանքներն ի օգուտ հայ-ֆրանսիական բարեկամության հաջողության:

Հ.Գ. Ի պատասխան Արտաշատի անունը կրող Քլամար քաղաքում հիմնված հրապարակի և հուշարձանի տեղադրման Արտաշատ քաղաքում` հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող պուրակում տեղադրվել է խճանկարով զարդարված հուշաքարը, որը պատրաստվել և բերվել էր Քլամար քաղաքից:

Գրում է Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում

 


Այս թեմայով