Ինչու՞ են այդ սուտ լուրերը կապում Ծառուկյանի անվան հետ

IMG_4950Օրերս որոշ լրատվամիջոցներ տարածել էին տեղեկատվություն, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող մթերման կայանները դադարեցրել են խաղողի մթերումը և գյուղացիները իրենց բերքը լցրել են ճանապարհներին: Այս ահազանգից հետո Գագիկ Ծառուկյանը անձամբ մեկնեց մթերման կայան և հանդիպեց գյուղացիների հետ: Պարզվեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և մթերման պրոցեսը իր բնականոն հունի մեջ է: Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, խաղողագործ Հակոբ Փանոսյանը չի հասկանում այն լրատվամիջոցներին, որոնք նման լուրեր են տարածում: Գյուղացին անընդունելի է համարում, որ գյուղացիների խնդիրները փորձում են օգտագործել ինչ որ գործարարի սևացնելու նպատակով. «Ինքս խաղող ունեմ և շատ հանգիստ տարել եմ Մասիս՝ Ծառուկյանին պատկանող մթերման կայան: Ճիշտ չի էլի, որ նման սուտ բաներ են տարածում և գյուղացիներին փորձում օգտագործել: Ավելի լավ ա էդ լրագրողները մեկ մեկ գան տեսնեն թե մեր գյուղերում ինչ խնդիրներ կան: Արդեն քանի տարի ա Ծառուկյանին ենք հանձնում մեր բերքը և ոչ մի դժգհություն չկա: Ամեն դեպքում լրագրողները նման սուտ բան տարածելով, ոչ մի օգուտ չեն տալիս: Ինչի են գյուղացիների անունից նման բաներ տարածում»,-ասաց մեր զրուցակիցը վստահեցնելով, որ սկզբում գյուղացիների մոտ եղել է խուճապ, սակայն հիմա արդեն իսկ հանգիստ են, քանի որ հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ և վստահ են, որ իրենց բերքը գետնին չի մնա: Այս պահին ևս Գագիկ Ծառուկյանին պատկանող մթերման կայանները շարունակում են ընդունել գյուղացիների բերքը և գյուղացիները որևէ դժգոհություն չունեն կապված մթերման պրոցեսի և բերքի գնի հետ կապված:

Դիտվել է 346 անգամ
 


Այս թեմայով