Ինչու՞ «Գրանդ Քենդին» միացավ համաժողովրդական շարժմանը

Հայաստանում սկսված թավշյա հեղափոխության  օրերին շատերի համար անսպասելի էր ամենամեծ ընկերություններից մեկի «Գրանդ Քենդի»-ի հայտարարությունը առ այն, որ աջակցում են շարժմանը:

Իրապես սա աննախադեպ իրողություն էր: Հայաստանում իհարկե եղել են գործարարներ, որոնք ունեցել են ընդդիմադիր հայացքներ, սակայն չէր եղել այնպես, որ ընդդիմության սկսված շարժմանը աջակցի տնտեսական լուրջ լծակներ ունեցող  ընկերություն:

«Գրանդ Քենդի»-ի վարքը, սակայն հասկանալի է, եթե դիտարկենք այն իրողությունները, որ կային Հայաստանում մինչ թավշյա հեղափոխությունը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ունենալ խոշոր բիզնես դա նշանակում էր նաև լավ հարաբերություններ գործող իշխանությունների հետ: Ավելին, ամեն անգամ խոշոր գործարարները տարբեր առիթներով խոշոր նվիրատվություններ էին անում բարձր պաշտոններ զբաղեցնող գործիչների:

«Գրանդ Քենդի»-ին լինելով Հայաստանում խոշոր արտադրություն հիմնած քիչ ընկերություններից մեկը, որը նաև գործում էր օրինական դաշտում չէր կարող երկար հանդուրժել երկրում ստեղծված ոչ օրինական մթնոլորտը: Ընկերության սեփականտեր Վարդանյան ընատնիքը լավ է գիտակցել, որ իշխանությունները ոչ թե օգնում են իրենց ընկերության առաջընթացին, այլ խանգարում են բնական զարգացմանը: Վարդանյանները օլիգարխներ չեն ու իրենց կարողությունը չեն դիզել պետության հաշվին ու բնական է, որ չեն ցականում իրենց ունեցածը կիսել մարդկանց հետ, որոնք բախտի բերմամբ հայտնվել են պետական մարմիններում:

 


Այս թեմայով