Ինչու՞ Արթուր Բաղդասարյանը իր ծննդյան տարեդարձին չի հրավիրել Գագիկ Ծառուկյանին

գագիկԱյսօր, ինչպես հայտնի է, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ծննդյան տարեդարձն է, 45 ամյակը: Բնականաբար ԱԱԽ քարտուղարը իր ծննդյան տարեդարձը պատրաստվում է նշել հավուր պատշաճի, և, ըստ լրատվամիջոցների, իր ծննդյան տոնակատարությանը հրավիրված է հանրապետության ողջ էլիտան, ի դեմս ՀՀ նախագահի, Երևանի քաղաքապետի, վարչապետի, տարբեր նախարարների և պատգամավորների: Հատուկ հրավիրված են Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սակայն, հետաքրքիրն այն է, որ ըստ լրատվականներից մեկի, ծննդյան հրավերք չի ուղարկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ականներից ոչ մեկին: Այս հետաքրքիր փաստը կարելիէ մեկնաբանել միայն մեկ ձևով: Փաստորեն Արթուր Բաղդասարյանը դեռ չի կարողացել մարսել այն հանգամանքը, որ ՀԱՕԿ-ը չի ճանաչել ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, և, բնականաբար, Արթուր Բաղդասարյանին էլ, որպես ֆեդերացիայի նախագահ և այժմ իր վիրավորվածությունը արտահայտում է նման կերպով` հրավերք չուղարկելով Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ ներկայացուցիչներին, ինչը քինախնդրության դրսևորում է: Սա թերևս կարելի է որակել նույնիսկ որպես քաղաքական սկանդալ, քանի որ Արթուր Բաղդասրյանը սրանով ցույց է տալիս, որ ինքը դեռ վիրավորված է և չի մոռացել կատարվածը, իսկ հրավերք չուղարկելը փաստորեն ինչ-որ տեղ փոքրոգության դրսևորում է, ոչ ավել, քանի որ մեծահոգի տղամարդը պետք է կարողանար վեր կանգնել անցյալի միջադեպերից, մոռանալ դրանք և ցույց տար, որ իր համար ամեն ինչ այլևս անցյալում է:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 272 անգամ
 


Այս թեմայով