Ինչով է զբաղվել ԱԱԾ պետը նախկինում. բացահայտում

91144Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Mamul.am լրատվականի այն հրապարակումը, ըստ որի ԱԱԾ նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանը  Ֆեյսբուքում իր պաշտոնական էլեկտրոնային փոստով գրանեցել է ֆեյք պրոֆիլ` Մելս Խաչատրյան  կեղծանունով: Էջը հրապարակումից կարճ ժամանակ անց հեռացվեց ֆեյսբուքից, սակայն մնացել են դեռևս հրապարակումները, որոնք այս էջի անունից  հրապարակել է Blognews.am լրատվականը: Հետևելով հրապարակումներին մի բան է հստակ դառնում` ԱԱԾ ներկա պետը երկար ժամանակ զբաղվել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի PR-ով:

Ահա խնդրեմ.

Վովա Գասպարյանը զինաթափում է Գյումրին

Դե ասեք, որ Գասպարյան Վովայի ձեռքը իրադարձությունների զարգացման պուլսին չի

Ի՞նչ անի Վովա Գասպարյանը. անասունի կճղակնե՞րն էլ առգրավի, որ զլմներին լազաթ տա

Հատուկ տգետ, սադրիչ վարորդների և վախվորած, իրենց համազգեստի ու կոչումի ուժը, պատիվը լավ չպատկերացնող ճանապարհային ոստիկանների համար

Բայց իսկապես էլ շատ է դուրս գալիս Վովա Գասպարյանի ոճը

Գյումրին զինաթափվում է, ու Գասպարյանը «զադնի չի դնելու»

Դիտվել է 1,693 անգամ
 


Այս թեմայով