Ինչո՞ւ ստորագրված ընտրացուցակները չպետք է հրապարակվեն

դավիթ հարությունյանՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցերին;

Մասնավորապես՝ ստորագրված ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ ասաց, որ  ընտրական գործընթացի վերահսկողության իրականացնող անձիք իրենց իրավունքների պատշաճ իրականացնման համար պետք է հնարավորություն ունենան այդ փաստաթղթերին ծանոթանալ: «Անգամ եթե վերահաշվարկի պահանջ չեն ներկայացրել, իրավունք ունեն դիմում ներկայացնեն և ծանոթանան այդ ցուցակներին, իսկ ծանոթանալ, նշանակում է ազատորեն անել քաղվածքներ, սակայն չի ենթադրում լուսանկարել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այդ ցուցակների պաշտոնապես հրապարկմանը, նա ասաց, որ չեն պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերում ընդունված սկզբունքները, Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որը նշել է, որ  միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերում դա գաղտնիության փաստ է համարվում և Սահմանադրական դատարանը պաշտպանում է  այդ մոտեցումը, ըստ որի՝ ստորագրված ցուցակների պաշտոնապես հրապարակելը խախտում են անձանց իրավունքներ:

Նա նշեց, որ իրենք որոնում են  մեխանիզմներ՝ ինչպես կանխարգելել կրկնաքվեարկությունը, այլոց փոխարեն  քվեարկությունները։

«Արհեստական պահանջներ ներկայացնել, պահանջ՝ հանուն պահանջի պետք չէ, պետք է նայել, թե ի՞նչ նպատակով է այդ պահանջը ներկայացվում և արդյո՞ք պատշաճ գործիքներ դրված են այդ նպատակին հասնելու համար: Խորապես համոզված եմ, որ ցանկացած անձ՝ վստահված, թե դիտորդ, ունի բոլոր հնարավորություններն այդ ցուցակի մասին պատկերացումներ կազմելու, և եթե համարում է՝ բողոք կա, ապա դա ներկայացնել»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ  ստորագրած ընտրացուցակները գաղտնիության բարձրագույն դաս չպետք է  լինի և կուսակցության ներկայացուցիչները հնարավորություն պետք է ունենան ծանոթանալու դրանց,որպեսզի կարողանան բողոքարկել: «Որոշակի դեպքերում քվեարկությանը չմասնակցելը՝ խոսում է մարդու քաղաքական ընտրության մասին՝ բացահայտելով իր քաղաքական ընտրությունը: Մենք նախընտրում ենք չխախտել այդ դրույթը, սակայն, եթե որևէ մեկն իրականում նպատակ է հետապնդում պարզել մասնակիցների ցանկը, կասկած ունի՝ տալ նրան պատշաճ գործիք և այդ գիրքը տրված է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների և դիտորդների թվի ութով սահմանափակմանը ընտրատեղամասերում, Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդ սահմանափակումը պայմանավորված է նրանով, որ այնտեղ չառաջանա անկառավարելի իրավիճակ: «Կարող ենք թիվը մեծացնել, իհարկե, եկեք գանք ընդհանուրի, թե որ թիվն է , որը հնարավորություն չի ընձեռի ընտրական տեղամասում, այսպես ասած, ժխոր սարքել, հնարավորություն չի ստեղծի, որ ընտրական տեղամասում ավելի շատ լինեն մարդիկ, որոնք ներկայացնում են քաղաքական ուժերին և ավելի քիչ իրական դիտորդները: Գտնենք մեխանիզմները և գնանք առաջ՝ բաց ենք պատշաճ մեխանիզմներ փնտրելու համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ցուցակների մաքրման գործընթացին, ապա նա ասաց, որ էլեկտրոնային գրանցումը բուն հենց այն գործիքն է, որը  պետք է մտահոգությունները փարատի: «Ցուցակը մաքրելն ինքնն արդյունք չի տալիս, արդյունք է տալիս մեխանիզմ ստեղծելը, որ կանխարգելի բացակայող անձի փոխարեն կամ մեկ այլ անձի փոխարեն քվեարկությունը»,-ասաց նա և նշեց, որ դրա համար էլեկտրոնային համակարգն են առաջարկում:

«Ցանկացած հարց քննարկման ենթակա է, սակայն դա չի նշանակում, որ ցանկացած պահանջ բավարարման ենթակա է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, թե ինչու է հանրությունը նախագծին ծանոթանում Վենետիկի հանձնաժողովի կայքից, Դավիթ Հարությունյանն ասաց, որ շատ սեղմ ժամկետ ունեին և դրա համար որոշել են զուգահեռ գործընթացներ իրականացնել: «Մենք առաջին իսկ տարբերակը, որը չէինք համարում քննարկմանը ներկայացնելուն պատրաստ, ուղարկել ենք, որ նրանք ծանոթանան, իմանալով շատ հստակ, որ մի քանի օր անց ներկայացնելու ենք հանրության դատին»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու այդ փուլում չի եղել հանրային քննարկում, նա ասաց, որ մի նյութ պետք  է լինի, որ սկսվի, և ներկայումս այս նախագիծը հենց այն  նյութն է, որի վերաբերյալ պետք  է լինի հանրային և քաղաքական քննարկում:

Դիտվել է 83 անգամ
 


Այս թեմայով