Սերժ Սարգսյանն իրականում պատժել է Հովհաննես Մանուկյանին

collageՄանուկյանից հենց նա է դժգոհ եղել, քանի որ վերջինս թիմային աշխատանքում լուրջ սխալ է գործել, ինչի համար էլ պատժվել է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ազատումը կապված է ուղիղ Սերժ Սարգսյանի հետ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Մանուկյանից հենց նա է դժգոհ եղել, քանի որ վերջինս թիմային աշխատանքում լուրջ սխալ է գործել, ինչի համար էլ պատժվել է: Դա է պատճառը, որ Հովհաննես Մանուկյանը նախընտրում է չխոսել իր պաշտոնանկության պատճառների մասին:

Մյուս կողմից՝ Մանուկյանի մտերիմներն անհամբեր սպասում են նրա վերադարձին՝ հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է նա պաշտոնանկ արվել:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հովհաննես Մանուկյանի արձակուրդն ավարտվում է հուլիսի 24-ին: Ենթադրվում է, որ այդ օրերին նա կվերադառնա Հայաստան և միգուցե կպարզաբանի, թե ինչու հրաժեշտ տվեց նախարարի աթոռին և ինչ է պատրաստվում անել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով