Ինչո՞ւ «Սասնա ծռեր»-ն ի վերջո ահաբեկիչ չորակվեցին. «Ժողովուրդ»

sasna-cr«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հանձնվելուց հետո իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցությունում ներկաներից մի քանիսը պնդել են, որ տեղի ունեցածն անհրաժեշտ է վերաորակել որպես ահաբեկչություն:

Իսկ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին էլ մեղադրանք առաջադրել ահաբեկչություն կազմակերպելու հատկանիշներով: Այս մոտեցման կողմնակիցներին հատկապես ոգևորել է այն փաստը, որ Սերժ Սարգսյանն օգոստոսի 1-ի իր ելույթում տեղի ունեցածը որպես ահաբեկչություն է որակել:

Սակայն իրավապահների ղեկավարներից մի քանիսը նման տարբերակին դեմ են արտահայտվել՝ փաստելով, որ տեղի ունեցածն ահաբեկչության հետ ընդհանուր ոչինչ չունի:

Ի վերջո, որոշել են տեղի ունեցածի քրեաիրավական որակումը թողնել նույնը՝ շինություններ, տրանսպորտային միջոցներ զավթելը և ապօրինի զենք-զինամթերք կրելն ու օգտագործելը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 164 անգամ
 


Այս թեմայով