Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների կողքին չէր

Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և սկսել է կադրեր հավաքագրել«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման 24-րդ տարեդարձին Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի բարձրաստիճան ղեկավարության կողքին չէր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեր զանգերն անպատասխան թողեց, իսկ օրեր առաջ հարցին, թե երկրորդ նախագահը մասնակցելո՞ւ է ԼՂՀ միջոցառումներին, պատասխանեց, թե նա Հայաստանում չէ, վերադառնալուն պես կճշտի, կպատասխանի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 691 անգամ
 


Այս թեմայով