Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաև Չինաստանից

arm1434115765100«Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաև Չինաստանից կամ Իսրայելից, որոնք պատրաստ են տարբեր տեսակի զինտեխնիկա վաճառել մեր երկրին։ ՀՀ իշխանությանն ինչո՞ւ Է մեր բանակը զինում միայն ՌԴ-ից գնած զինտեխնիկայով։ Նախօրեին Աժ-ում պաշտպանության նախարարի և մի խումբ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ նման հարց Է տրվել Սեյրան Օհանյանին։
Այս հարցը հնչել Է ՌԴ-ից 200 մլն դոլար վարկի դիմաց խոստացած զինտեխնիկայի մատակարարման ուշացման խնդիրը քննարկելու ժամանակ։ Օհանյանը, մեր տեղեկություններով, անուղղակիորեն հասկացնել Է տվել, որ Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տալիս այլ երկրից զենք գնել։ Նա նաև ավելացրել Է, որ ՀՀ-ն մինչև հիմա զենք գնել Է ՌԴ-ից և մտադիր Է առայժմ այդպես շարունակել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 341 անգամ
 


Այս թեմայով