Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի խորհրդականը բնակվում Ռուսաստանում

Ինչո՞ւ է գաղտնի պահվում Սերժ Սարգսյանի հանգստի վայրը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը միանգամից 9 խորհրդական ունի, որոնց մեծ մասը նախկին նախարարներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք թոշակի անցնելու փոխարեն են խորհրդականներ ձեւակերպվել: Թե ինչով են զբաղված նրանք՝ պարզ չէ, քանի որ տված խորհուրդների մասին հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: Բայց խորհրդականներից մեկի` Գագիկ Գուրգենի Գեւորգյանի անձն առանձնահատուկ ուշադրության է արժանի, քանի որ նրա մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ՝ այդ թվում նաեւ՝ լուսանկարն ու կենսագրական տվյալները:

Բայց պարզվում է, որ այս խորհրդականի աշխատավարձը ՀՀ պետբյուջեից վճարում են ռուսական ռուբլով՝ ամսական 110 հազար ռուբլի` մոտ 800 հազար դրամ: Այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ Գագիկ Գուրգենի Գեւորգյանը Ռուսաստանում է բնակվում: Իսկ եթե նա ՌԴ-ում է բնակվում, ապա ի՞նչ գործ ունի ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում: Այդ ի՞նչ խորհուրդներ է նա տալիս այդքան կիլոմետր հեռավորության վրա, որ պետբյուջեից այդքան մեծ գումար է ստանում,-գրում է

Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

 


Այս թեմայով