Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնել Աթենք. «Հրապարակ»

քոչարյան ռոբերտ«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 14-ի գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ Աթենքի չվերթի օդանավում: Փորձեցինք Քոչարյանի ուղեւորության մասին մանրամասներ իմանալ նրա գրասենյակի ղեկավարից՝ Վիկտոր Սողոմոնյանից: Նա փոխանցեց, որ Քոչարյանը տիկնոջ հետ գիշերը մեկնել է Աթենք: Գործնական, թե հանգստի նպատակներով՝ չմանրամասնեց, փոխանցեց՝ «մասնավոր» այցով: Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ առհասարակ Քոչարյանը շատ է ճամփորդում: Մոտ մեկ շաբաթ-10 օր Աթենքում մնալուց հետո էլ կվերադառնա Երեւան, բայց հունիսի 25-ին էլ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի հերթական նիստին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով