Home » ՄԱՄՈՒԼ » Ինչո՞ւ է ՊԵԿ-ը «լռում»

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը «լռում»

պեկ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սովորաբար ամեն ամսվա սկզբին հրապարակում է նախորդ ամսում հավաքագրված հարկերի եւ տուրքերի թիվը: Հունիսին հավաքագրված հարկերի եւ տուրքերի թիվը, սակայն, ՊԵԿ-ը մինչ օրս չի հրապարակել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս «լռության» պատճառն այն է, որ հարկային մուտքերը նախատեսվածից 12 միլիարդ դրամով պակաս են եղել, ու այս օրերին ՊԵԿ-ում փորձում են այդ «բացը» լրացնել: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից կտրականապես հերքեցին նախատեսվածից պակաս հարկեր հավաքագրելու մասին լուրերը՝ հավաստիացնելով, որ մի քանի օրից այդ տվյալները կհրապարակվեն: Նկատենք, որ այս տարվա առաջին կիսամյակի պլանով հարկեր եւ տուրքերից պետբյուջեի մուտքերը պիտի կազմեն առնվազն 519 միլիարդ 687 միլիոն դրամ: Հինգ ամիսների արդյունքներով հավաքագրվել էր 419 մլրդ 667 մլն դրամ: Այսինքն՝ կիսամյակի պլանը կատարելու համար հունիսի հարկային մուտքերը 100 միլիարդ դրամից ավել պետք է լինեին: Ի դեպ, անցած տարի հունիսին 90 մլրդ դրամի հարկ է հավաքագրվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 94 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy