Ինչո՞ւ է «մոռացության մատնվել» Վիկտոր Դալլաքյանը. «Հրապարակ»

Վիկտոր Դալլաքյան«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումները, Ընտրական օրենսգիրքը հորով-մորով արած ՀՀԿ-ն ձեռնամուխ է եղել ԱԺ կանոնակարգ-օրենքի մշակմանը, որը պակաս կարեւոր չէ ՀՀԿ-ի համար: Քննարկումները կմեկնարկեն աշնանային նստաշրջանում։ Արդեն իսկ ձեւավորվել է խորհրդարանական հանձնաժողով, որը ղեկավարում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Ընդգրկված են քաղաքական փորձագետներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք «գրում» են կանոնակարգը, եւ մինչեւ օգոստոսի վերջ այն պատրաստ կլինի: Մինչեւ պաշտոնապես շրջանառության մեջ դնելն այն կներկայացվի քաղաքական ուժերին` քննարկման համար: Հետաքրքիր է, սակայն, որ ոչ սահմանադրական բարեփոխումների, ոչ Ընտրական օրենսգրքի աշխատանքներում այդպես էլ չընդգրկվեց ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, որը, ի դեպ, նախորդ ԱԺ կանոնակարգ-օրենքի կնքահայրն է: Կա՞ այս անգամ Վիկտորը հանձնաժողովում, հարցրինք ԱԺ մեր աղբյուրից։ Ոչ: Իսկ ընդհանրապես աշխատանքի գալի՞ս է, ԱԺ պլենար նիստերին էլ տեւական ժամանակ չի մասնակցում։ «Այո, գալիս է, ԱԺ-ից դուրս գալուց` երեկոյան ժամին նկատում եմ, որ իր լույսը դեռ վառվում է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 151 անգամ
 


Այս թեմայով