Home » ՄԱՄՈՒԼ » Ինչո՞ւ է ՀՀԿ երամից քիչ-քիչ դուրս մնում Վարդան Ղուկասյանը. «Առավոտ»

Ինչո՞ւ է ՀՀԿ երամից քիչ-քիչ դուրս մնում Վարդան Ղուկասյանը. «Առավոտ»

վարդանիկ«Պահ-պահ-պահ, գիտեք, մի բան ասեմ։ Նմանը զնմանին գտանե, ամեն մարդ իր երամն ունի, ամեն մեկն իր ընկերն ունի»,– Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում այսպես Էր արձագանքել Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի՝ Սամվել Բալասանյանին աջակցելու մտադրաթյան լուրին։
«Առավոտը» ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքոքրվեց՝ ինչո՞ւ ՀՀԿ-ի երամից քիչ-քիչ դուրս թողեցիք Վարդան Ղակասյանին։ Նա նույնիսկ ասել է, որ «ոչ գիտեմ՝ դուրս եմ եկել ՀՀԿ-ից, ոչ գիտեմ՝ ներս եմ մտել»։ Նա պատասխանեց, «ես չէի ասի, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ–ի երամից դուրս Է եկել։ Նա մնում Է ՀՀԿ անդամ, որևէ նման խոսակցություն չի եղել։ Ես համարում եմ, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ-ն տարիների ընթացքում է իր թիմը ձևավորել»։
Մենք ճշտեցինք՝ բայց օտարվել է նա, չէ՝, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Չեմ ասի, որ օտարվել Է, ուրիշ բան, որ մարզխորհրդի նախագահ էր, քաղաքապետ Էր՝ ակտիվությունն այլ ձևով Էր դրսևորվում, երբ որ հիմա չի աշխատում, կուսակցական ակտիվ աշխատանք չունի, բնական Է, ինքը ավել պասիվ դիրք Է ընդունել: Բայց դա չի նշանակում, որ ինքը օտարվել Է ՀՀԿ-ից կամ ՀՀԿ անդամ չէ»»,–գրում է «Առավոտ» թերթի խմբագիրը:

Դիտվել է 61 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy