Home » ՄԱՄՈՒԼ » Ինչո՞ւ է հարկեր չվճարելը և ընդհանրապես օրենք խախտելը Հայաստանում համարվում «լավ տղու» հատկություն

Ինչո՞ւ է հարկեր չվճարելը և ընդհանրապես օրենք խախտելը Հայաստանում համարվում «լավ տղու» հատկություն

aramՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.«Ինչպե՚՞ս է պատահել, որ հազարամյա գիր ու գրականություն ունեցող մեր երկրում կան բարձրագույն օրենսդիր ատյանի անդամներ, որոնք չեն կարող իրար հետևից երեք նախադասություն կարդալ: Ինչո՞ւ է հարկեր չվճարելը և ընդհանրապես օրենք խախտելը Հայաստանում համարվում «լավ տղու» հատկություն: Ինչպե՞ս է ստացվել, որ պետականության 24-րդ տարում մեր լրատվամիջոցների մեծ մասը կուսակցական է: Այնքան կուսակցական, որ լարված իրավիճակներում կուսակցական գրասենյակներն ուղարկում են իրենց ԶԼՄ-ների լրագրողներին «թշնամու» դեմ մենամարտի:

Ես ճիշտն ասած, հակված չեմ չարիքը փնտրել անձերի կամ կուսակցությունների մեջ: Դրանք ածանցյալ են: Ինչի՞ց են ածանցյալ՝ կհարցնեք: Մեզնից՝ բոլորիցս: Եվ եթե պետք է անպայման մեղավորներ փնտրել, ապա խոսենք նաև ամեն մեկիս պատասխանատվության մասին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 36 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy