Ինչո՞ւ է իրեն բռնաբարելու մեջ երկու երիտասարդի մեղադրող աղջիկը մեկնել Ռուսաստան

загруженное«Առավոտ»-ը գրում է. «Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնա­կիչ, 1987թ. ծնված Կարեն Ստեփանյանին մեղադրանք Է աոաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հոկտեմ­բերի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 2-ի սահ­մաններում, Հաղարծին գյուղի հարակից անտառամասում, «ՈԻԱԶ» մակնիշի ավտո­մեքենայով անչափահաս, 1995թ. սեպտեմբերին ծնված Մ. Բ.-ի կամքին հակա­ռակ, դանակի ցուցադրմամբ և վերջինիս սպանելու՝ բռնություն գործադրելու սպառ­նալիքով նրա հետ ունեցել Է սեռական հա­րաբերություն:

Հաղարծին գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի հա­մար, որ նա 2012 թվականի նոյեմբերի կեսին Հաղարծին գյուղում, «Ֆորդ տրան­զիտ» մակնիշի ավտոմեքենայով համագ­յուղացի Մ. Բ.-ի կամքին հակառակ, դա­նակի ցուցադրմամբ և վերջինիս սպանելու՝ բռնություն գործադրեյու սպառնալիքով նրա հետ ունեցել Է սեռական հարաբերու­թյուն: 2013թ. նոյեմբերի 27-ին Տավուշի մարգի ընդհանուր իրավասության դատա­րանի Բերդի նստավայրում կայացել Է սույն գործով դատավարության հերթական նիս­տը:

Ավելի քան 3 ամիս է, ինչ տուժող Մ. Բ.-ն անհարգելի ձևով բացակայում է դա­տական նիստերից, նա գնացել Է Ռուսաստան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,223 անգամ
 


Այս թեմայով