Ինչո՞ւ է ԵԿՄ-ն բանակից «գժի թղթով» ազատված անմեղսունակ երիտասարդին պարգևատրել հուշամեդալով

EKMՆերկայացնում ենք «Առավոտ» օրաթերթի խմբագրականից մի հատված.

«Վերջերս Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի կալանավորման հետ կապված հաճախ են օգտագործվում «գիժ», «գժի թուղթ» արտահայտությունները: Իսկապես շատ հավանական է, որ ինչպես նախորդ անգամ մարդ սպանելու համար Տիգրանին ազատեցին «ինքնապաշտպանության» պատրվակով, հիմա էլ երիտասարդին մեկ աչքով կույր դարձնելու արդարացումը «հոգեկան խնդիրներն» են լինելու: Պարզ է՝ ինչպես մեր անգրագետ պատգամավորները բոլորն անխտիր բարձրագույն կրթության դիպլոմ ունեն, նույնքան հեշտ է բժիշկներից գնել ցանկացած տեղեկանք։

Իհարկե, իրավիճակի մշգրիտ «ախտորոշումը» անպատժելիությունն է:

Բայց այդ դեպքում խնդիր է առաջանում, թե ինչո՞ւ է ԵԿՄ-ն բանակից «գժի թղթով» ազատված անմեղսունակ երիտասարդին պարգևատրել հուշամեդալով՝ այդ որտե՞ղ և ինչպե՞ս է հասցրել Տիգրանը «մեր երկիրը պահել»»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 314 անգամ
 


Այս թեմայով