Ինչո՞ւ է Գևորգ Աճեմյանը դուրս գալիս ՔՊ-ից ու կոչ անում չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը  հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից։

«Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու,  լայվով կմանրամասնեմ», — գրել էր նա ֆեյսբուքի իր էջում: Ավելի ուշ, նա ուղիղ միացումով մանրամասնեց, թե ինչու է դուրս գալիս կուսակցությունից, իսկ վերջում կոչ արեց չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Հիշեցնենք, որ Գեւորգ Աճեմյանն այս տարվա հուլիսին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։

Այս թեմայով