Home » ՄԱՄՈՒԼ » Ինչո՞ւ էր ուշանում ՄԻՊ զեկույցի հրապարակումը

Ինչո՞ւ էր ուշանում ՄԻՊ զեկույցի հրապարակումը

022250142147«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կատարելով ՀՀ ՄԻՊ մասին ՀՀ օրենքի պահանջը, երեկ վերջապես հրապարակեց «2015թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան զեկույցը:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նորանշանակ ՄԻՊ-ը, գրեթե ոչինչ չի փոխել նախկին օմբուդսմենի` Կարեն Անդրեասյանի պատրաստած զեկույցում: Թե այդ դեպքում ինչո՞ւ էր այդքան ուշանում զեկույցի հրապարակումը, դժվար է ասել: Նկատենք, որ անցած տարի ներկայացված ՄԻՊ զեկույցը 500 էջանոց էր, իսկ այս տարվանը 455 էջանոց աշխատանք է: Հավելենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առիթով գրված զեկույցն այդպես էլ մնաց օդից կախված»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 136 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy