Ինչո՞ւ Էդուարդ Շարմազանովը նախագահի հետ չի մեկնի Կիպրոս

galust-sharmazanov«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ եկող երկուշաբթի Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու Է Կիպրոս։ Ի սկզբանե նախատեսված Է եղել, որ պատվիրակության կազմում Կիպրոս պետք է մեկնի նաև ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ որպես հայ-հունական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար։ Սակայն, երբ պարզվել է, որ ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանն ի վիճակի չի լինի մասնակցելու երկուշաբթի մեկնարկող քառօրյային, Շարմազանովի մեկնումը չեղյալ է հայտարարվել։ Իհարկե, տեսականորեն կա նաև Աժ երկրորդ փոխնախագահը՝ Հերմիևե Նաղդալյանը։ Սակայն Հայաստանի իշխանական վերնախավը կասկածներ ունի, որ Նաղդալյանը չի կարողանա պատգամավորներին միայնակ «բերման» ենթարկել, որպեսզի նախագծերի քվերակությունները չտապալվեն։ Դրա համար Էլ միանգամից երկու փոխխոսնակի են վստահել աշխատանքը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով