Ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը չմեկնեց Ստրասբուրգ

զառԶարուհի Փոստանջյանի ուղևորության հարցով ես չեմ զբաղվում: Այսպես պատասխանեց այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Politik.am-ի լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանը չմեկնեց Ստրասբուրգ:

Հիշեցնենք, որ մամուլն արդեն հայտնել էր, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը, մտադիր էր մասնակցել Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ու բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը:

Փոստանջյանը Ստրասբուրգ մեկնելու համար Աժ նախագահին խնդրել է խորհրդարանի միջոցներից գումար տրամադրել, սակայն մերժում էր ստացել: «Մեկնելուց առաջ ես հատնել էի, որ եթե նման քայլ լինի, ես որևէ ջանք չեմ ձեռնարկելու: Կարծում եմ շատերը դա գիտակցեցին և հասկացան թե ինչ անիմաստ հարց է բարձրացնելու, բայց ամեն դեպքում տվյալ հարցի բարձրացումը Հայաստանի համար բացասական ավարտ չէր կարող ունենալ»,-իր խոսքում ասաց Դավիթ Հարությունյանը:

Դիտվել է 69 անգամ
 


Այս թեմայով