Ինչո՞ւ են ծանոթին իրեն բռնաբարելու մեջ մեղադրող 26-ամյա Կարինեին տեղափոխել հոգեբուժարան

arm137580809530_026-ամյա Կարինե Եղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ծանոթ, ոմն Արմենը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող վերջինիս կողմից վարձակալած տանը բռնաբարել է իրեն:Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից SHAMSHYAN.com-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Կարինե Սոսի Եղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարելու համար ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից: Կարինե Սոսի Եղյանի նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ նշանակելով արտահիվանդանոցային հարկադիր բուժում` տարածքային հոգեբույժի հսկողության պայմաններում: Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապացույց ճանաչված փաստաթղթերը պահել քրեական գործում: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով