Home » Real Politik » Ինչո՞ւ բերման ենթարկվեցին ՀԱԿ ակտիվիստները

Ինչո՞ւ բերման ենթարկվեցին ՀԱԿ ակտիվիստները

11

 Հաճախ է եղել, որ ընդդիմադիր այս քաղաքական ուժի ներկայացուցիչները բերման ենթարկվեն, սակայն տևական ժամանակ է, որ նման դեպք չէր պատասհել:

 

Politik.am : Մեկնաբանություն: Արդեն հայտնի է, որ այս գիշերը բերման են ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 9 ակտիվիստ, որոնք գիշերը իրազեկման ակցիա էին փորձել անցկացնել, սակայն չէին հասցրել իրենց պլանն իրականացնել, քանի որ ոստիկանները բերման էին ենթարկել նրանց:

Հաճախ է եղել, որ ընդդիմադիր այս քաղաքական ուժի ներկայացուցիչները բերման ենթարկվեն, սակայն տևական ժամանակ է, որ նման դեպք չէր պատասհել: Հայտնի է նաև, որ ՀԱԿ-ը մարտի մեկին հանրահավք է անցկացնելու, իսկ մարտի մեկն այ օրն է Հայաստանի նորագույն պատմության մեջ, որ 10 քաղաքացի գնդակահարվեց Երևանի կենտրոնում և արդեն անցել է 6 տարի ու ոչ մեկի դեմ քրեական գործ չի հարուցվել:

Կարելի է կարծել, որ սպսվելիք հանրահավաքը էական նշանակություն է ունենալու՝ հակառակ դեպքում նման կանխարգելիչ գործողություն դժվար թե անհրաժեշտ լիներ իրականացնել: Այնպես, որ մնաց  18 օր  և չի կարելի բացառել, որ նման երևույթնեն էլ չեն կրկնվի:

Դիտվել է 67 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy