Ինչո՞ւ այդ օկուպացիային վերջ չի տրվում. Էրդողանը Արցախի խնդրի մասին

erdogan-008«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա: Եթե Ադրբեջանի 5 շրջաններն ազատագրվեն հայկական օկուպացիայից, ապա տարածաշրջանում կարգավորման գործընթաց կարող է սկսվել:Ողջ աշխարհը գիտի, որ ադրբեջանական տարածքներն օկուպացվել են: Եվ եթե բոլորն են դա գիտակցում, ապա ինչո՞ւ այդ օկուպացիային վերջ չի տրվում»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է թուրքական Akşam թերթը:

Էրդողանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանն ավելի քան 23 տարի չկարողացան լուծել այդ խնդիրը: «Ներկա պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատում է այդ հարցի շուրջ»,-ասել է Էրդողանը:

Դիտվել է 322 անգամ
 


Այս թեմայով