Home » ՄԱՄՈՒԼ » Ինչն է եղել ՊՆ բարձրաստիճան սպաների ձերբակալության պատճառը. ուշագրավ մանրամասներ

Ինչն է եղել ՊՆ բարձրաստիճան սպաների ձերբակալության պատճառը. ուշագրավ մանրամասներ

новый-коллаж-1-600x372«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսին մեկը մյուսի հետեւից ձերբակալվեցին ՀՀ պաշտպանության բարձրաստիճան սպաներ: Մասնավորապես նախօրեին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը եւ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս մեղադրվում են այն բանում, որ իբրեւ ՀՀ ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման պատասխանատուներ տարբեր սխեմաներով յուրացրել են պետական միջոցները: Տարբերակներից մեկով սննդամթերք են գնել փաստաթղթերով, գումարն ամբողջությամբ ստացել են, սակայն գնվածը ամբողջ ծավալով չեն մատակարարել բանակին: Ու հիմա նրանց քննչական մարմիններն առաջարկել են կա՛մ գրել յուրացման ու կոռուպցիոն գործընթացի ողջ մանրամասները, կա՛մ բոլորը կկալանավորվեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 948 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy