Ինչի համար ենք մենք վճարում «Փարքինգ սիթի սերվիսին».Բաց նամակ Տարոն Մարգարյանին

taronՀարգելի պարոն Մարգարյան, հոկտեմբերի 29-ին ես կայանել եմ իմ ավտոմեքենան կարմիր գծերով գծանշված ավտոկայանատեղիում` ժամը 13:00-18:00 ընկած ժամանակահատվածում, այնուհետև հայտնաբերել եմ իմ մեքենան վնասված վիճակում, մասնավորապես, վնասված է իմ մեքենայի ձախ կողմի հայելին և շրջակայքը: Տեսագրությունը ստանալու նպատակով 30.10.2013թ.-ին «Փարքինգ սիթի սերվիս»-ի ՓԲԸ հրահանգով դիմել եմ քաղաքապետարան, իսկ այսօր ստացել եմ պատասխան նամակ, որի համաձայն ինձ առաջարկում են դիմել ոստիկանություն:

Խնդրում եմ պարզաբանեք` ինչի համար ենք մենք վճարում «Փարքինգ սիթի սերվիսին», ում գրպանն է գնում այդ գումարները, ով է ապահովում վերոնշյալ կայանատեղիներում կայանված մեքենաների անվտանգությունը և ումից պահանջեմ տեսագրությունը!!!

Նշեմ, որ այսօր դիմել եմ ոստիկանություն, որոնք ինձ խորհուրդ են տվել դիմել
Ճանապարհային ոստիկանություն, որտեղ ինձ խորհուրդ տվեցին դիմել «Փարքինգ սիթի սերվիսին», իսկ Փարքինգ սիթի սերվիսը նորից խորհուրդ տվեց դիմել քաղաքապետարան, որտեղից պատասխանեմ ստացել դիմել Ոստիկանություն….

Նշեմ նաև որ Ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ ձայնագրությունները իրենց մոտ պահպանվում են 2 օր, ուստի, հուսամ, հաջորդ քայլերում այդ օղակը հաշվի չեք առնի…

Գրության համարն է 30.10.2013թ. Հ-7151

Նյութի աղբյուր՝ այստեղ
Դիտվել է 125 անգամ
 


Այս թեմայով