Ինչի դեմ է Գագիկ Ծառուկյանը կառուցում «Առինջ Մոլը»

maxresdefaultՕրերս մենք հայտնել էինք, որ «Առինջ Մոլ» մեծածախ առևտրի կենտրոնն ընդլայնում է գործունեությունը: Նրա հարևանությամբ մոտ մեկ ամիս հետո ավելի քան 500 տաղավարով համալրված նոր առևտրի կենտրոն կբացվի: Ներկայացված կլինեն տնտեսական ու կենցաղային ապրանքներ,շինանյութ, սննդամթերք, խաղալիքներ: Նոր առևտրի կենտրոն կառուցելու խնդրանքով մի քանի հարյուրից ավելի առևտրականներ ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին դիմել էին ամիսներ առաջ և տեղում դրական արձագանք ստացել: Արդեն 2 ամիս է, ինչ շինարարությունն ընթանում է լայն թափով և մեկ ամիս անց ավարտին կհասցվի: Գագիկ Ծառուկյանը մինչև այդ հանդիպել է կենտրոնի աշխատակիցների հետ և հայտնել, որ նրանք 2 տարի և 2 ամիս տաղավարների համար գումար չեն վճարելու, որպեսզի կարողանան զարգացնել բիզնեսը:
Եվ ահա այս լուրի տարածումից հետո մի շարք լրատվամիջոցներ փորձեցին գտնել որևէ նեգատիվ բան, որը կապված կլիներ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի ընդլայնման հետ կապված: Եվ չգտնելով որևէ առժանահավատ փաստ սկսեցին գրել այն մասին, որ առևտրականներին մեկ հարկի տակ հավաքելու քվոտան իշխանություններն են տվել գագիկ Ծառուկյանին: Նման տեսակետներ տարածողները մոռանում են մեկ փաստ, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը հիմնվել է, ոչ թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, այլ առևտրականների առաջարկով, իսկ Գագիկ Ծառուկյանը արել է ամեն ինչ, որպեսզի մի քանի հարյուր ընտանիքների աշխատող ձեռքերը դուրս չգան հանրապետությունից: Տարածվող այն լուրերը, որ «Առինջ Մոլը» կառուցվում է այս կամ այն առևտրի կենտրոնի դեմ չի համապատասխանում իրականությանը: Սակայն մի բան հստակ կարելի է ասել, որ Գագիկ Ծառուկյանը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը կառուցվել է գործազրկության և առևտրականների շահագործման դեմ ու հանուն փոքր ձեռնարկատերերի առաջընթացի:

 


Այս թեմայով