Ինչից է վախենում Հայաստանը. ինչու՞ է մասնակցում քրդերի շրջափակմանը

Այն, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մասով բավական վախվորած քաղաքականություն է վարում` կարծում ենք գաղտնիք չէ, որևէ մեկի համար: Եվ ամեն անգամ մենք նորից ու նորից համոզվում ենք, որ Հայաստանը արտաքին քաղաքականություն չի վարում:

Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարությունը անցկացրեց անկախության հանրաքվե: Այդ հանրաքվեից հետո, Իրաքի իշխանությունները սկսեցին պատժամիջոցներ կիրառել քրդական ինքնավարության նկատմամբ: Իրաքը հայտարարեց, որ արգելում է միջազգային ավիաչվերթներ դեպի Քրդստան:

Եվ, ահա Իրաքի հանրապետության այս պահանջից կարճ ժամանակ անց, Հայաստանը դադարձեցնում է ավիաչվերթները դեպի Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ: Մեր երկիրը դադարձեցնում է ավիաչվերթները այն դեպքում, երբ Քրդստանի  թշնամի համարվող Թուրքիան շարունակում է ավիաչվերթները դեպի Էրբիլ:  Թուրքիան անգամ Քրդստանին սպառնում է պատերազմով, սակայն բաց է պահում իր սահմանները քրդական ինքնավարության հետ: Իսկ Հայաստանը հենց առաջին օրվանից  մասնակցում է Քրդստանի շրջափակման պրոցեսին:

Այս շրջափակման արդյունքում, Հայաստանը կրում է տնտեսական վնասներ և դառնում անվստահելի գործընկեր ապագայում ստեղծվելիք քրդական պետության համար: Իհարկե չպետք է մոռանալ նաև հայ-իրաքյան հարաբերությունները, սակայն կարծում ենք հնարավոր էր համոզել Բաղդադին պահպանել քաղաքացիական ավիաչվերթները:

Ի վերջո Հայաստանը նաև գործարար կապեր ունի Քրդստանի հետ:

 


Այս թեմայով