Ինչի՞ համար են որոշ լրատվականներ փորձում անհարկի սևացնել Գագիկ Ծառուկյանին

IMG_5019Անհասկանալի է, թե որոշ լրատվականներ ինչի՞ համար են  փորձում անհարկի սևացնել Գագիկ Ծառուկյանին   պատկանող մթերման կայանների իրականացրած աշխատանքները

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արարատի մարզի խաղողագործները կրկին փակել են մայրուղին: Գյուղացիները ասում են, որ տարբեր պատճառաբանություններով Արարատի Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի Մասիսի մթերման կայանում չեն ընդունում իրենց խաղողի բերքը: Սակայն հարկ է նշել, որ Արարատի Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի Մասիսի մթերման կայանը չի մթերել միայն ու միայն այն խաղողը, որը չի համապատասխանել որակական ստանդարտներին: Իսկ սա բնական երևույթ է և խաղողագործները դրա վերաբերյալ շատ լավ տեղեկացված են, հիմա թե ի՞նչն է եղել պատճառը, որ իրենց խաղողը չի համապատասխանել պահանջվելիք չափորոշիչներին կարծում եմ դրանում վերոնշյալ մթերող կազմակերպությունը բացարձակապես մեղավորության բաժին չունի: Հարկ է նշել նաև, որ մնացած բոլոր այն խաղողագործները, որոնց մթերքը համապատասխանել է մթերման չափորոշիչներին, սեպտեմբերի 21-ից իվեր և հենց այս պահին շարունակում են հանձնել իրենց խաղողը և գոհ ու շնորհակալ են, թե Գագիկ Ծառուկյանից, թե Մասիսի «Նոյ» գործարանից:
Ուղակի անհասկանալի է մնում մի փաստ, թե սեպտեմբերի 21-ից իվեր, որոշ լրատվականներ ինչի՞ համար են փորձում տարբեր առիթներով օգտագործելով անիմաստ և անհարկի վարկաբեկել և սևացնել այն գործընթացը, որին լուծում տվեց միայն Գագիկ Ծառուկյանը:

 


Այս թեմայով