Ինչի՞ց է դժգոհ Էդմոն Մարուքյանը

 maruqyancollageՎանաձորի թիվ 30/37 ընտրական  տեղամասում, քիչ առաջ իր քվեն իրականցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, Վանաձորի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանի եղբայր՝ Էդմոն Մարուքյանը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ընտությունների ընթացքից, նշելով որ ունեն բարձր և մարտական տրամադրություն: Ապա անդրադարձավ այն ընտրախախտումների դեպքերին, որոնց մասով նրանք ահազանգ են ստացել,  նշելով որ, վերջին 3 ընտրությունները ցույց են տվել, որ այդ  ընտախախտումները լինում են, բայց վանաձորցուն հաջողվում է պարտության մատնել հանրապետականին:

 Մարուքյանը նշեց նաև, որ խնդիրը այն է, երբ կա ահանզանգ, իսկ երբ նրանք արդեն հասնում են համապատասխան վայր, չկա ահազագնողը կամ այն ընտրախախտման երևույթը ինչի  համար զանգահարում են մեզ:  Վերջինս դժգոհեց նաև ոստիկանների, ոչ օպերատիվ աշխատանքից, ասելով որ իրենց պարտականությունը գցում են մեր վրա, այն դեպքում, երբ նրանք ենք պարտավոր ահազանգին շատ արագ  արձագանքել, հայտնաբերել այն մարդկանց ովքեր կաշառք են բաժանում,  հետևել հավանական ընտրախախտումնեիր բացառմանը և այլն և այլ: Հարկ համարեց ասել, որ տեղեկությունների  փոխանակում է իրականացվում  մյուս   ընդդիմադիր կուսակցություների շտաբերի հետ,  հնարավոր ընտրախախտումնեը մաքսիմալ կասեցնելու և բարձրաձայնելու համար:

 


Այս թեմայով